Վարդաշենի կալանավայրի մատուռի օծումը

15.01.2013

Հայ Եկեղեցին հատուկ ուշադրություն է դարձնում կալանավայրերում իրականացվող հոգեւոր ծառայությանը: Մի խումբ հոգեւորականներ պարբերաբար այցելում են կալանավայրեր եւ կազմակերպում հոգեւոր դասընթացներ: Հունվարի 14-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Մայր Աթոռի վանորեից տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռամբ, օծվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռը, որը կառուցվել է բանտարկյալների ջանքերով: