Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

11.02.2013

Փետրվարի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավոր կերպով նշվեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Այդ օրը նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Անվանակոչության օրն էր, եւ այդ առիթով, Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Այնուհետեւ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ԳՀՃ-ի եւ ԵՊՀ-ի ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնին նվիրված միջոցառում: