Վարագա Սուրբ Խաչի տոն Նոր Վարագավանքում

02.10.2012

Սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այն առավել շուքով նշվեց Նոր Վարագավանքում, որտեղ Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: 2004թ.-ից ի վեր Վարագա Սուրբ Խաչի տոնին, Գարեգին Բ.ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ, Նոր Վարագավանք է տարվում Քրիստոսի խաչափայտի մասունքը: