Վարագա Սուրբ Խաչի տոնը Մայր Աթոռում

01.10.2013

Սեպտեմբերի 29-ին Հայ Եկեղեցին նշեց Խաչին նվիրված չորս տոներից մեկը` Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Տ. Իսահակ վրդ. Պողոսյանն էր: Հավարտ Սուրբ Պատարագի` կատարվեց Հոգեհանգստի կարգ: