Վատիկանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետի հանդիպումը

11.05.2014

Մայիսի 7-ին եղբայրական այցով Վատիկան մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Առաքելական պալատում հանդիպում ունեցավ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Հանդիպմանը ներկա էին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: