Երևանում բացվեց Վատիկանի դիվանագիտական մշտական ներկայացուցչություն

02.11.2021

Այժմ Վատիկանի առաքելական նվիրակ Ջոզե Բետտենկուրը պաշտոնական նստավայր ունի Հայաստանում: Հոկտեմբերի 27-ին Երևանի կենտրոնում բացվեց Վատիկանի դեսպանության պաշտոնական նստավայրը: Սուրբ Աթոռը պետություններից և միջազգային կառույցներից առաջինն էր 1992-ին ճանաչել Հայաստանի անկախությունը: Սակայն մինչ այս պապական նվիրակի նստավայրը հանդիսանում էր Թբիլիսին: