Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարան-2014

11.03.2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց Վաչե եւ Թամար Մանուկյան ձեռագրատուն-մատենադարանն այսօր ունի ավելի քան 150 ընթերցող, որոնց համար սետղծված են բոլոր անհրաժեշտ հարմարությունները` գրականությունից օգտվելու համար: Մատենադարանում առկա գրքերի քանակն արդեն անցնում է վաթսունչորս հազարից, որոնցից 412-ը հնատիպ են: Այստեղ նաեւ հավաքված են Աստվածաշնչի բոլոր հնարավոր հրատարակությունները: