Վաղ առավոտյան կատարվել է Արևագալի ժամերգություն
26.02.2024
Մայր Աթոռի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետին ու Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին ուղեկցել է Ս. Հովհաննես Մկրտիչ, Ս. Վարդան մատուռ Մկրտարան, որտեղ կատարվել է Արևագալի ժամերգություն։ Այս ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում և հավատացյալներին հիշեցնում Քրիստոսի Երկրորդ գալստյան ու արդարների հարության մասին: