Վաղարշապատ քաղաքի տոն
10.10.2012
Հոկտեմբերի 7-9 Վաղարշապատում անց է կացվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովը: Այն կազմակերպվել է Հայոց հոգեւոր մայրաքաղաքի 2697-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Հայաստանի քաղաքներից «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ են Վաղարշապատը, Երեւանը եւ Գորիսը: Եռօրյա նիստի բացման արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարարը եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից Վեհափառ Հայրապետին շնորհվեց Էջմիածնի Պատվավոր քաղաքացու կոչում: