Վազգենյան հոգեւոր դպրանոցում տեղի ունեցավ տոնակատարություն` նվիրված դպրանոցի 20-րդ տարեդարձին

22.11.2010

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Վազգենյան հոգեւոր դպրանոցում տեղի ունեցավ տոնակատարություն` նվիրված դպրանոցի 20-րդ տարեդարձին: 20 տարվա ընթացքում դպրանոցն ավարտել է 142 շրջանավարտ`2 եպիսկոպոս, 4 վարդապետ, 11 աբեղա, 50 քահանա եւ 75 սարկավագ: