Ս. Շողակաթի վանք տարվեց Ս. Հովհաննես Կարապետի մասունքը

08.06.2015

Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը համընկնում է նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրվա հետ: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների դասը հանդիսավոր թափորով և ուխտավորների ուղեկցությամբ Սուրբ Շողակաթ վանք բերեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը, որտեղ մատուցվեց Ս. Պատարագ: