Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում
04.12.2017
Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեծ շուքով տոնվեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաեւ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս առթիվ, մատուցվեց Ս. Պատարագ, որի ավարտից հետո ուխատվորները հնարավորություն ունեցան հաղորդ լինելու Ս. Գեղարդի սրբարար զորությանը: Պատարագիչը արժանապատիվ Տ. Ասողիկ քհն. Կարապետյանն էր: