Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը

27.11.2017

Դեկտեմբերի 2-ին Հայ Եկեղեցին կտոնախմբի Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Կմատուցվի Ս. Պատարագ: Տոնի առիթով, Մայր Տաճար կբերվի Սուրբ Գեղարդը, եւ բազմաթիվ հավատացյալներ հնարավորություն կունենան հաղորդ դառնալու նրա սրբարար զորությանը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական կոնդակով Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Սուրբ Գեղարդի ուխտի օր: