Ս. էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգչական աշխատանքները շարունակվում են-2018
16.07.2018
Վեցերորդ տարին է` Սուրբ Էջմիածնի մայր տաճարը գտնվում է նորոգության մեջ: Ամեն ինչ սկսվեց տանիքների ու պատերի առանձին հատվածներում խոտածածկույթի ի հայտ գալու շուրջ անհանգստությունից հետո: 2012 թ. Մայր տաճարի գլխավոր գմբեթի շուրջ տեղադրվել է մետաղյա կմախք: Վեհափառ հայրապետի հանձնարարականով Իտալիայից մասնագետներ էին հրավիրվել: Մայր տաճարն իրականում կարիք ունի հիմնանորոգության, սեյսմիկ առումով վտանգված է, իսկ հարավային գմբեթը փլուզման վտանգի տակ է: Այսպիսին էր մասնագիտական եզրակացությունը: