Ս. Գայանյանց տոնը Մայր Աթոռում

19.06.2019

Հունիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով Ս. Գայանե վանք տարվեց սրբի մասունքակիր աջը: Տոնական պատարագից հետո, կատարվեց Անդաստանի կարգ: