Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռում

15.08.2017

Օգոստոսի 13-ին Հայ Եկեղեցին նշեց 5 տաղավար տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ`ձեռամբ Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանի: Հավարտ Ս. Պատարագի՝ Մայր Աթոռի Բաց խորանին կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն: