Ս. Աստվածածնի Ավետման տոնը «Աբովյան» ՔՀԿ –ում

10.04.2017

Ս. Աստվածածնի Ավետման տոնին ՝ ապրիլի 7-ին, քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու հոգեշնորհ Տ. Ռուբեն վրդ. Զարգարյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռի միաբան սարկավագներից կազմված երգչախումբը «Աբովյան» ՔՀԿ-ում անազատության մեջ գտնվող մայրերի ու կանանց համար հանդես եկավ հոգեւոր եւ աշխարհիկ կատարումներով: