Ս. Աստվածածնի ավետման տոնը «Աբովյան» ՔՀԿ-ում

11.04.2016

Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով, Մայր Աթոռի Բանտերի հոգեւոր տեսուչ հոգեշնորհ Տ. Ռուբեն վրդ. Զարգարյանի նախաձեռնությամբ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսանողներն այցելեցին «Աբովյան» ՔՀԿ: Այնտեղ ուսանողները կին դատապարտյալների համար հանդես եկան համերգային ծրագրով: