Սրբոց Վարդանանց տոնի առիթով Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ:
08.02.2013
Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց տոնի առիթով, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը հոգեւոր կրթական հաստատությունների տեսուչ, գերաշնորհ Տ. Գեւորգ եպս. Սարոյանն էր: Հավարտ Պատարագի` կատարվեց Հայրապետական մաղթանք: