Սրբոց Վարդանանց տոնը Մայր Տաճարում-2016

05.02.2016

Փետրվարի 4-ի Հայ Եկեղեցին հանդիսավորապես նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Գերշ. Տ. Արտակ եպս. Տիգրանյանն էր: Այդ օրը նշվում է նաեւ որպես Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օր: Այս առիթով, հավարտ Ս. Պատարագի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք: