Սրբոց Ղեւոնդյաց քահանաների տոն

16.02.2012

Բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը Հայ Եկեղեցին նշում է Սրբոց Ղեւոնդյաց քահանաների տոնը: Ղեւոնդյաց քահանաները Ավարայրի ճակատամարտին մասնակցած քաջորդիներն էին, ովքեր քայլում էին հայոց բանակի առջեւից եւ իրենց խոսքով քաջալերում պարսից զորքերի դեմ ելած հայ մարտիկներին: Այս տարի Սրբոց Ղեւոնդյաց քահանայից տոնը կնշվի փետրվարի 13-ին: