Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով կատարվեց Նախատոնակ

16.10.2012

Հոկտեմբերի 12-ին Մայր Տաճարում ժամերգության ընթացքում Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով կատարվեց Նախատոնակ: Արարողության ընթացքում Մայր Տաճարի թանգարանից դուրս բերվեց Սուրբ Թարգմանիչներից մեկի` Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը, որը վերջերս է նվիրվել Մայր Աթոռին: