Սրբոց Թարգմանչաց տոնը Օշականում

16.10.2012

Հոկտեմբերի 13-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ: Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից Օշական տարվեց Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.): Սրբոց Թարգմանչաց տոնը (ամբողջական անվանումը՝ Սուրբ թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն) հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Ավանդույթի համաձայն` տոնի առիթով եկեղեցուն կից դպրատանը անցկացվեց «Կանթեղ» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը: