Սրբոց Թարգմանչաց տոնը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

14.10.2015

Հոկտեմբերի 10-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից Օշական տարվեց Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.): Ավանդույթի համաձայն` տոնի առիթով եկեղեցուն կից դպրատանը անցկացվեց «Կանթեղ» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը: