Սրբոց Գայանյաց տոն

12.06.2012

Հունիսի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սրբոց Գայանյաց տոնը: Ամեն տարի տոնի առիթով Մայր Աթոռից եկեղեցական թափորի ուղեկցությամբ Ս. Գայանե վանք է տարվում կույսի մասունքը, որտեղ մատուցվում է Սուրբ Պատարագ: