Սուրբ Սարգսի տոնին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի էր բերվել սրբի մասունքը
01.02.2021
Պարգև սրբազանի ձեռքին Աշոտ Երկաթի խաչն է, որով պատերազմի օրերին օրհնություն են ստացել զինվորները: Նավասարդ սրբազանը Սարգիս զորավարի մասունքակիր աջն է բռնել, իսկ Վրթանես սրբազանը՝ 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: Այս Սրբությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մատենադարանից Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի բերվել էին հատուկ տոնի առիթով: Պատարագից հետո տեղի ունեցավ գնդերեցների պարգևաբաշխություն: