Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր-2014.02.17

17.02.2014

Փետրվարի 15-ին Հայ Եկեղեցին նշեց սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Այս առիթով, սուրբ Սարգսի մասունքները Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից տարվեցին Երեւանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Մատենադարանից այստեղ էր բերվել նաեւ Ավետիս Երեցի ավետարանը: Սուրբ Պատարագի ավարտին, ձեռամբ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: