Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

18.09.2012

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման եւ փառաբանության պատմական հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Այս տարի այն նշվեց սեպտեմբերի 16-ին: Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Հովնան եպս. Հակոբյանը: