Սուրբ Պատարագ Մայր Աթոռում Հայոց բանակի օրվա առթիվ
28.01.2011
Հունվարի 27-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա առիթով Ս. Պատարագ մատուցվեց, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հատուկ աղոթք կարդաց: Արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: