Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

29.01.2015

Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը: Ս.Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ սահմանին զոհված զինվորների: