Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ Եկեղեցու բարեգործական ճաշարաններում

13.01.2011

Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը նշվեց Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններում: Ճաշարանից օգտվողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նվերներ ստացան, ինչպես նաեւ բժշկի խորհրդով` ակնոցներ, «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում: