Սուրբ Ծննդյան տոնակատարությունները Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում
10.01.2020
Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ը, այն բացառիկ տոներից է, երբ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը բաց է այցելուների համար մինչև լուսաբաց։ Ս․ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում Ս․ Ծննդյան և Աստվածհայտնության տոնական պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։