Սուրբ Խաչի երեւման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

22.05.2014

Մայիսի 18-ին Հայ Եկեղեցին նշեց Սուրբ Խաչի երեւման տոնը: Այս առիթով, հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնը նվիրված է Երուսաղեմի երկնակամարում Սուրբ Խաչի երեւմանը 351թ, որը ձգվում էր Ձիթենյաց լեռից (որտեղ Քրիստոս մատնվեց եւ ձերբակալվեց) մինչեւ Գողգոթա (որտեղ Քրիստոս խաչվեց): Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը: