Սուրբ Խաչի գյուտի տոն

29.10.2015

Հոկտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Խաչի գյուտի տոնը: Այս առթիվ, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Մանուկյանն էր: Գյուտից հետո Խաչափայտի մասունքները բաժանվում են քրիստոնեական տարբեր եկեղեցիների: Խաչափայտից մասունք կա նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: