Սուրբ Խաչի գյուտի տոնը

29.10.2012

Հոկտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց խաչին նվիրված 4 տոներից վերջինը` Խաչի գյուտի տոնը:Տոնի առիթով Մայր Տաճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը Տ. Վաչե աբեղա Մկրտչյանն էր: Գյուտ Խաչի տոնի պատմությունը կապված է Հռոմի Հեղինե կայսրուհու անվան հետ, ով 326թ.-ին գնում է Երուսաղեմ եւ գտնում Խաչափայտը:Այնուհետեւ, Տիրոջ Խաչափայտի մասունքները բաժանվում են տարբեր եկեղեցիների: Խաչափայտից մասունք կա նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: