Սուրբ Զատկի Տնօրհննեքի արարողություն Մայր Աթոռում

23.04.2011

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի նախօրեին` Ճրագալույցի Սուրբ Պատարագին, հաջորդում է Տնօրհնեքի արարողությունը վեհարանում: Արարողությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մեր Տիրոջ Սուրբ Հարության տոնը համընկել է Հայոց Ցեղասպանության օրվա հետ: