Սուրբ Գեւորգ Զորավարի տոն Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում

02.10.2012

Սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գեւորգ Զորավարի տոնը: Տոնի առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ, Սբ. Գեւորգ Զորավարի մասունքը Մայր Աթոռից տարվեց Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ բազմաթիվ ուխտավորներ էին եկել մասնակցելու տոնի առիթով մատուցվող Սուրբ Պատարագին: