Սուրբ Գայանե Վանքում մատուցվել է Սբ Պատարագ, հիշատակվել՝ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը

12.03.2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա Պատարագը մատուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին ապավինելու մասին կարևոր հիշեցում է: Հոգևորականները հորդորում են՝ աղոթելիս կարգի բերել մարմինը, մաքրել միտքը, բացել սիրտը՝ պատրաստել հոգին Արարչի հետ երկխոսության: