Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում.

14.08.2012

Աստվածածնի Վերափոխման տոնը Տեղերի վանքի ուխտագնացության օրն է, քանի որ այն կրում է Ս. Աստվածածնի անունը: Օգոստոսի 12-ին` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, այստեղ Պատարագ մատուցեց Տ. Ղևոնդ քհն. Գափոյանը: Պատարագի ավարտից հետո կատարվեց Խաղողօրհնեքի կարգ: