Սոցիալ-հոգեբանական աջակցության և խորհրդատվության եռօրյա սեմինար քահանաների համար

09.03.2021

Ավարտվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի կազմակերպած «Սոցիալ հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն» եռօրյա դասընթացը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Արարատյան հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց, Կոտայքի, Տավուշի թեմերի, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող քահանաները։