Սողոմոն Թեհլիրյանի որդին հոր արխիվից բացառիկ փաստաթղթեր է նվիրել Մայր Աթոռին

22.10.2019

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի արխիվը վերջերս հարստացավ նոր բացառիկ փաստաթղթերով: Դրանք հերոս վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի արխիվից են: Փաստաթղթերն ու բացառիկ լուսանկարները Սողոմոնի 90-ամյա որդին՝ Զավեն Թեհլիրյանը նվիրել է Մայր Աթոռի թանգարանին: