Սկսվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հնգօրյա նիստը

11.06.2015

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով: