Սեւանի Վազգենյան հոգեւոր ճեմարանի վերանորոգված մասնաշենքի բացումը

25.05.2012

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանի հիմնանորոգված մասնաշենքի բացումը։ Շենքը վերջին ութ տարիների ընթացքում գտնվում էր վերանորոգման փուլում։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանի (1892-1907) կողմից 1897 թվականին կառուցված շենքն այսուհետ կծառայի որպես դասասենյակ ճեմարանականների համար։