Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծումը

02.06.2015

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Սեւանի նորակառույց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:Եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2009 թվականին: Այն կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի բարերարությամբ: Եկեղեցու նախագծի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը: