Սեւանավանք է տարվել Ս. Անդրեաս և Ս. Մատթեոս առաքյալների մասունքները
20.05.2024
Հոգեգալստյան տոնին նշվում է Սևանավանքի ուխտի օրը և ավանդույթի համաձայն այդ օրը սրբազան մասուքներ են տարվում եկեղեցի: Այս տարի Ս. Անդրեաս և Ս. Մատթեոս առաքյալների մասունքներն է տարվել եկեղեցի։ Մասունքարանը, որի մեջ ամփոփված են երկու սրբերի մասունքները, պատրաստվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշ քաղաքում, 18-րդ դարում: Հայոց Ցեղասպանության տարիներին այլ սրբությունների հետ Ս. Էջմիածին է բերվել ու շարունակում է իր զորությունը բաշխել հայ և օտարազգի բազմաթիվ ուխտավորների: