Սբ. Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը Արթիկ քրեակատարողական հիմնարկում

05.06.2013

Հունիսի 1-ին Սբ. Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը նշվեց նաեւ Արթիկ քրեակատարողական հիմնարկում: Այս առիթով, հիմնարկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը Արթիկի թեմի առաջնորդ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերություններ բաժնի տնօրեն, գերաշնորհ Տ. Հովակիմ եպս. Մանուկյանն էր: Սուրբ Խորհրդին ներկա էին բազմաթիվ բանտարկյալներ: