Սարկավագական ձեռնադրություն

29.12.2016

Դեկտեմբերի 26-ին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան Հոգևոր ճեմարանի 27 սաներ եւ Քահանայից պատրաստության լսարանի 4 ուսանողներ: