Սան Պաոլոյի հայ համայնքը Տիրամոր վերափոխման տոնը նշել է միասնաբար

20.08.2024

Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում հայ համայնքի գրեթե բոլոր անդամներն են մասնակցել Տիրամոր վերափոխման տոնի նախապատրաստմանը: Սուրբ Աստվածածնին նվիրված տաղավար տոնը համախմբվելու, միասին ժամանակ անցկացնելու, տոնելու առիթ է դարձել: Բրազիլիայի հայոց թեմը կազմավորվել է 1980-ականների սկզբին, այդ ժամանակներից եկեղեցին ազգային կյանքն իր հովանու ներքո է առել: