Սահմանադրական դատարանի նախագահը Մայր Աթոռում

27.06.2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քննարկում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծը: