Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին նվիրված գիտաժողով

19.09.2017

Սեպտեմբերի 15-ին Մոսկվայում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, իր աշխատանքը սկսեց «Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակ. պատմություն և ներկա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 60 հայագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: